Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ

Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

Ներքաղաքական

Ընդդիմությունը Սահմանադրության համար է պայքարում, որից պետք է դուրս անկախության Հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման վերաբերյալ։ Բայց այդ նպատակը գործնականում չի իրագործվել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի կողմից։ Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ժողովրդին ուղիղ չեն ասում՝ իրենք այսօր կո՞ղմ են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելուն եւ ինչպե՞ս են պատկերացնում դա։ Չե՞ք կարծում, որ ժամանակին արցախցիները հենց վերամիավորման համար պետք է պայքարեին, ոչ թե անկախ լինելու։ Որովհետեւ կարգախոս հնչեցնելը հեշտ է, իսկ այսօրվա իրականության պայմաններում դրա իրագործման ճանապարհը ժողովրդին բացատրելը՝ անհամեմատ դժվար։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նկատում է.

- Դժվարանում եմ պատասխանել, կարծում եմ իրենց պետք է հարցնեք, ենթադրում եմ, որ նոր Սահմանադրությանը դեմ են ավելի շատ այն պատճառով որ ոչ թե անկախության Հռչակագրի հղումն է բացակայում, այլ որ դա տեղի է ունենում թշնամական երկրի առաջնորդի պահանջով։ Ինձ համար էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը, որոնք շոշափելի արդյունքներ կապահովեն այդ սխալները ուղղելու համար։ Ընդ որում թող այս առումով ոմանց համար այդքան երանելի խաղաղության պայմանագիրն էլ հավիտենական խաղաղության անժխտելի երաշխիք չթվա, միջազգային պրակտիկան վկայում է, որ ցանկացած փաստաթուղթ իրավունքի ուժ ունի այնքան ժամանակ քանի դեռ կողմերից մեկը այն խախտելու հնարավորություն չի ունենում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ