Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր»
ՄիջազգայինԹրամփի փեսա Ջարեդ Քուշները Վլադիմիր Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր»։
«Նախագահ Պուտինը շատ կազմակերպված է։ Նա անկասկած քաղաքական գրոսմայստեր է, պատմական գործիչ։ Նա միշտ շատ լավ է պատրաստված, շատ մտածկոտ, շատ նշումներ է անում զրույցների ժամանակ, ապա շատ կոնկրետ ներկայացնում է իր դիրքորոշումը։ Բացարձակապես պարզ է, որ նա շատ խորը ըմբռնում ունի քննարկվող հարցերի վերաբերյալ», - ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը գերմանական Axel Springer SE մեդիա խմբի ղեկավար Մաթիաս Դյոպֆների հետ հարցազրույցում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ