Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վաղը՝ նոյեմբերի 26-ին, հրավիրում ենք մամուլի ասուլիս, որի ընթացքում մանրամասն կներկայացնենք Դավիթ Համբարձումյանի քրեական գործով առկա մտահոգությունները։

Ստացել ենք ՀՀ վճռաբեկ դատարանի ծանուցումն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ ԲՈՂՈՔՆԵՐԻ քննության ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ հրապարակվելու է սույն թվականի նոյեմբերի 27-ին։
Հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել ս.թ. հոկտեմբերի 19-ին: 

Գրեթե տասը տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չեմ հանդիպել դեպքի, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները քննության առնվեն նման ՌԵԱԿՏԻՎ արագությամբ։ 
Մտահոգիչ է այն , որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։
Այս հանգամանքների համակցությունը պաշտպանության կողմին լուրջ հիմքեր է տալիս մտահոգվելու, որ նման բացառիկ արագությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի որոշման կայացման անհրաժեշտությամբ, որը կխոչընդոտի Դավիթ Համբարձումյանի՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը։
Կոչ ենք անում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին՝ հավատարիմ մնալ դատավորի բարձր կոչմանը, զերծ մնալ քաղաքական որևէ ազդեցությունից և որոշում կայացնել բացառապես գործի փաստական հանգամանքների, օրենքի և ՍԵՓԱԿԱՆ ԽՂՃԻ թելադրանքով։

Մամուլի ասուլիսի ժամի և վայրի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ