Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել հանրապետությունից ռուսական միջուկային զենքի դուրսբերման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:

«Բանակցությունների գործընթացում ամեն բան հնարավոր է։ Ես չեմ բացառում նման տարբերակները։ Գլխավորը խաղաղությունն է։ Իսկ թե այնտեղ ինչ զենք կա, ով և ուր է այն դուրս բերելու, դա արդեն, գուցե, այդ խաղաղության գլխավոր պատճառն է։ Ուստի ես կողմ եմ ցանկացած որոշման», – հայտարարել է Լուկաշենկոն ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում։

«Բայց գլխավորն այն է, որ դա նպաստի Ուկրաինայում իրադրության կարգավորմանը, որպեսզի մարդիկ չզոհվեն, և որպեսզի կայունություն հաստատվի Եվրոպայում։ Քանի որ մենք Եվրոպայի աշխարհագրական կենտրոնն ենք, մենք չափազանց շահագրգռված ենք, որ խաղաղություն լինի», – ասել է Լուկաշենկոն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ