Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան

Ներքաղաքական

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Դատական իշխանության անկախությանն սպառնացող նախաձեռնության» առիթով ուղերձ է հղել․

«Հայտարարությունը, թերեւս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլեւ, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։

Հայաստանի ժուռնալիստների եւ դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երեւույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։ Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են։ Ուստի, պետք է հպարտանանք, որ այսպիսի քաջասիրտ լրագրողներ եւ դատավորներ ունենք»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ