Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում
ՄիջազգայինԻրանցի վերլուծաբանը զգուշացրել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհում տանկերի դեֆիցիտի վտանգի մասին։
Իրանցի քաղաքական վերլուծաբան և Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Սեյեդ Մոհամմադ Մարանդիի գնահատմամբ, նավերի անցման սահմանափակումները և առևտրային նավատորմերին հարվածները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ համաշխարհային էներգետիկ առևտրի համար.
«Իրանը խոցում է Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից, Կատարից, Բահրեյնից և ԱՄԷ-ից Հորմուզի նեղուցով առանց թույլտվության ապրանքներ տեղափոխող բազմաթիվ նավեր։ Սա կհանգեցնի համաշխարհային տանկերի պակասի, որի լուծման համար կարող են տարիներ պահանջվել, եթե Թրամփը շուտով չհրաժարվի ներկա կուրսից»,– կարծում է փորձագետը։