Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.5°C (2022 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12.2°C (1973 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.1°C
