Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը

«Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պետական կառույցները կազմակերպել էին քննարկում անհետ կորածների և բռնի անհետացածների ծնողների մասնակցությամբ՝ քննարկելու անելիքները: Առաջարկ է հնչել հանդիպելու, երկխոսելու Ադրբեջանում անհետ կորածների հարազատների հետ:

Ժողովուրդ օրաթերթին անհետ կորածների մի քանի ծնողներ դժգոհեցին, որ նախ բոլորը չէ, որ տեղյակ են եղել նման միջոցառման մասին, բացի այդ, թույլատրվել է այդ միջոցառմանը մասնակցել միայն իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցողներին: Ամեն դեպքում, մի շարք ծնողներ աբսուրդ են համարում միջոցառման ժամանակ հնչած մտքերն ու ամենևին համաձայն չեն առաջարկության հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել և փոխանակել ողջ տեղեկատվությունը անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզելու համար։ Սա հիմք ընդունելով՝ առաջարկվել է երկխոսություն սկսել ադրբեջանցի անհետ կորածների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցած Գոռ Մուրադյանը՝ «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» նախագահը, որը անհետ կորածի հորեղբայր է, ծնողներից Սասուն Բադոյանը և Ասյա Դանիելյանը, ըստ մի քանի ծնողների, հնարավոր է՝ տեղում համաձայնել են նման երկխոսություն ծավալելուն, միայն թե մի հույս ծնվի, որ անհետ կորածներից որևէ մեկը կգտնվի:

Սակայն 6 տարի իրենց երեխաներին փնտրող ու խաբված ծնողների մեծ մասը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում կտրուկ էին արտահայտվում և դժգոհեցին, որ դա աբսուրդ է. «Գնանք Բաքու, հանդիպենք անհետ կորածների ծնողներին, որ ինչ անենք: Ասում են՝ դե դուք ՀՀ-ում կճնշեք իշխանություններին, իրենք էլ թող Ադրբեջանում ճնշեն իշխանություններին, որ գտնեն կորածներին: Բայց սա անլուրջ է»,- Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում դժգոհեց ծնողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը՝ որևէ դրական պրոցես չխաթարելու համար:

Հիշեցնենք, որ արցախյան երկու պատերազմներից հետո հայկական կողմն ունի շուրջ 1000 անհայտ կորած, որոնցից մոտ 200-ը՝ վերջին՝ 2020 թվականի պատերազմից։ Եվ շուրջ 6 տարի է, ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հուսախաբ են անում ծնողներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ