Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի

Միջազգային

Իրանի ցամաքային շրջափակման իրականացումը գործնականում անիրագործելի խնդիր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

 

 

 

 

 

«Սահմանների միջով հաճախակի տեղաշարժերը, մարդկանց միջև հարաբերությունները, սահմաններ չճանաչող պատմական և մշակութային կապերն Իրանի նահանգների, հատկապես սահմանամերձ նահանգների համար ստեղծել են հնարավորություններ, որոնք թույլ կտան մեզ կրկին ստանալ այն, ինչից թշնամիները ջանում են մեզ զրկել», – նրա խոսքը մեջբերում է Al Jazeera հեռուստաալիքը։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի ընդարձակ տարածքը և նրա նահանգների բազմազանությունը թույլ կտան շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու սահմանափակումները։

 

Նոյեմբերի սկզբին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ ամերիկյան զինված ուժերը ստեղծում են օպերատիվ խումբ՝ Իրանի կողմից ցամաքային երթուղիներով և Կասպից ծովով սպառազինությունների փոխադրումները կանխելու նպատակով։

Ըստ հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի՝ «Iron Gate» («Երկաթե դարպասներ») օպերատիվ խմբի ստեղծումը կամրապնդի ծովում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի «երկաթյա շրջափակման հաջողությունը»։

 

Անցած շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստացել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չհամաձայնի հակամարտության դադարեցման՝ Վաշինգտոնի համար ընդունելի պայմանավորվածությունների։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ