Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

Միջազգային

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանը վերածել է ռազմավարական նշանակության տարածքի՝ միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ԱՊԱ-ն

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը։

«Այն նաև կծառայի Թուրքիայի հետ մեր ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի թողունակության մեծացմանը, միջազգային առևտրային և լոգիստիկ կապերի զարգացմանը և, ավելի լայն իմաստով, պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին», – նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Միջազգային Կովկասյան կոնգրեսը կարևոր հարթակ կդառնա տարածաշրջանի զարգացման հեռանկարների և Մետաքսի ճանապարհի վերականգնման հնարավորությունների քննարկման համար։

Նրա համոզմամբ՝ կոնգրեսը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչպես նաև կայուն զարգացման ապահովմանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ