Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել

2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի աշխատանքային արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին միգրանտների կողմից Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը ծանուցելու կարգը, հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։

 

«2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի օտարերկրյա քաղաքացիների կողմից աշխատանքային արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին ծանուցելու կարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Գերատեսչությունում նշել են, որ նոր պահանջների համաձայն՝ նման ծանուցումների ներկայացման կարգը կախված կլինի գործատուի կարգավիճակից։

 

Եթե օտարերկրացին աշխատում է ֆիզիկական անձի մոտ, ապա նա պարտավոր է ինքնուրույն ծանուցում ներկայացնել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին՝ աշխատանքային արտոնագիր ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում։ Իսկ եթե օտարերկրյա քաղաքացին աշխատում է իրավաբանական անձի մոտ, ապա աշխատանքային պայմանագրի կնքման և լուծման մասին ծանուցումները գործատուն պետք է ներկայացնի Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին՝ եռօրյա ժամկետում։

 

«Հարկ է նշել, որ օտարերկրացուն աշխատանքից ազատելու մասին Ռուսաստանի ՆԳՆ-ին ժամանակին չծանուցելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ մինչև 800 հազար ռուբլու չափով վարչական տուգանքի կամ մինչև 90 օր ժամկետով գործունեության վարչական կասեցման տեսքով», – հավելել են գերատեսչությունում։

Իրավապահները նշել են, որ գործատուի համար օտարերկրացու աշխատանքային գործունեության մասին ծանուցում ներկայացնելու ամենահարմար եղանակը «Պետական ծառայություններ» պորտալի միջոցով է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ