Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է»

Ընտրություններից հետո ԱՄՆ շուկան կորցրել է 6 տրլն դոլար

ԱՄՆ ֆոնդային շուկան ավելի քան 6 տրլն դոլար է կորցրել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ են տարել դեմոկրատները։ Նման տվյալներ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։

 

«Շուկան ավելի քան 6 տրլն դոլար է կորցրել այն պահից ի վեր, երբ դեմոկրատները նոյեմբերի 3-ին տարան բավականին տարօրինակ «հաղթանակ»։ Միայն NASDAQ-ն է նվազել 20%-ով», – գրել է ԱՄՆ նախագահը:

 

Nasdaq-ը ամերիկյան ֆոնդային բորսա է, որտեղ շրջանառվում են հազարավոր թողարկողների բաժնետոմսեր, այդ թվում՝ տեխնոլոգիական խոշորագույն ընկերությունների արժեթղթերը։ Հենց այս բորսայում էլ հաշվարկվում է Nasdaq Composite ինդեքսը, որն արտացոլում է բորսայում ցուցակված ընկերությունների բաժնետոմսերի արժեքի փոփոխությունը։

 

Թրամփն ուղղակիորեն կապել է գնանշումների անկումը Դեմոկրատական կուսակցության քաղաքականության հետ։ Նրա խոսքով՝ տեղի ունեցողը «100%-ով պայմանավորված է նրանով, որ դեմոկրատները «ՎԱՏՆ» են. նրանց քաղաքականությունը խոչընդոտում է տնտեսական աճին, ուղղված է բացառապես հաշիվներ մաքրելուն և հանգեցնում է էլ ավելի բացասական հետևանքների»։

 

Նախագահը կոչ է արել դեմոկրատներին վերանայել իրենց մոտեցումները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում շուկայի անկումը կշարունակվի։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կրկին կամրապնդի իր դիրքերը, և խոստացել է, որ երկրի առջևում «շատ լավ բաներ» են սպասվում։

 

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին ամերիկյան տեխնոլոգիական հատվածի ֆոնդային շուկան գրանցել է 2025 թվականի ապրիլից ի վեր մեկ օրվա կտրվածքով ամենակտրուկ անկումը։ Առևտրային նստաշրջանն ավարտվել էր Nasdaq Composite ինդեքսի 5.5% անկմամբ, իսկ Nasdaq 100-ը կորցրել էր 6.4%։ S&P 500 ինդեքսը նվազել էր 4.3%-ով, իսկ Dow Jones-ը՝ 3.4%-ով։

 

Գործակալության մատնանշած՝ զանգվածային վաճառքների պատճառներից մեկը ներդրողների մտահոգությունն էր, որ դեմոկրատների հաղթանակը կհանգեցնի արհեստական բանականության ոլորտի նկատմամբ ավելի խիստ վերահսկողության և կդանդաղեցնի տվյալների կենտրոնների կառուցումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ