Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Էստոնիայի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոք է հայտնվել Տալլինի՝ Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշման կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ սահմանը փակելու որոշումը հարված կհասցնի Էստոնիայի տնտեսությանը և բացասական հետևանքներ կունենա ոչ միայն Տալլինի, այլև նրա՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար։

ՌԴ ԱԳՆ-ն նաև պնդել է, որ Էստոնիան լռելյայն տրամադրում է իր օդային տարածքը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Ռուսաստանի հյուսիսարևմտյան շրջանների ուղղությամբ հարձակումներ իրականացնելու նպատակով թռիչքների համար։

 

Գերատեսչության պնդմամբ՝ Տալլինը «ռուսական հարցը» լուծելու համար կիրառում է ոչ միայն ռուսերենի օգտագործման արգելքներ, այլև քրեական հետապնդումներ և արտաքսումներ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ