Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ
ՄիջազգայինՌուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով՝ մեկ հրթիռ յուրաքանչյուր հինգ ժամը մեկ։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան բողոքել է ռուսական հրթիռների արտադրության մտահոգիչ տեմպերից։
«Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը յուրաքանչյուր հինգ ժամը մեկ արտադրում է մեկ բալիստիկ հրթիռ և շարունակում է ավելացնել այս տեմպը», - դժգոհում է Խմարան։
Ըստ նախարարի, վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է 153 բալիստիկ հրթիռ՝ վնասելով կարևորագույն ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ