New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր
ՄիջազգայինNew York Magazine-ը հաայտնում է, որ Վլադիմիր Պուտինի՝ Դոնալդ Թրամփի փեսա եւ դեսպանորդ Ջարեդ Քուշների և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ Կրեմլում կայացած հանդիպման մանրամասները: Քուշները պատմել է, որ Ռուսաստանի նախագահը նրան ցույց է տվել իր պապի մասին արխիվային փաստաթղթեր:
Քուշների պապը մասնակցել է հակաֆաշիստական պայքարին: Նա նացիստական համակենտրոնացման ճամբարից փախչելուց հետո հայտնվել է անտառում՝ ներգրավվելով պարտիզանական պայքարի մեջ:
Քուշները այս ժեստը համարել է «նուրբ ուղերձ», որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները դաշնակիցներ են նացիզմի դեմ պայքարում: «Ռուսաստանի նախագահը նրանց ցույց է տվել իր պետական արխիվներից մի ֆայլ, որտեղ մանրամասն նկարագրված է Քուշների պապի պարտիզանական պայքարը Հոլոքոստի ժամանակ: Քուշները սա մեկնաբանել է որպես «նուրբ ուղերձ», որը հիշեցնում է, որ Ռուսաստանը Ամերիկայի դաշնակիցն էր նացիստների դեմ», - գրում է աղբյուրը:
Ինչպես նշում է ամսագիրը, Պուտինի կողմից այս արխիվային փաստաթղթի ընտրությունը պատահական չէր: Նա իր զրուցակիցներին հիշեցրեց նացիզմի դեմ պայքարի իրենց ընդհանուր պատմության մասին և հստակեցրեց, որ Մոսկվան գիտի, թե ինչպես երկխոսություն վարել՝ հիմնված փաստերի, այլ ոչ թե օպորտունիզմի վրա։