Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԳՆԱԼԴ ԼԻՆԻ, ԳԱԼԴ` ՈՉ
Ըստ ԱԽՔ-ի աշխատակազմի գաղտնի աղբյուրի` Ալեն Սիմոնյանը Բաքու է գնալու չերեզ Աղդամ, քանի որ կարոտել է իր հայրենիքը։
**
ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ
(ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԻՐ` «ՄԵՌՆԵՄ ԷԼ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան...
**
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
(ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՃԱՄՊՐՈՒԿԸ ԱՄԵՆՈՒՐ ՈՒՂԵԿՑՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻՆ. ԿՐԵՄԼԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, աշխարհի մեծերը միջուկային ճամպրուկով են ման գալիս, Նիկոլը Թուրքիայից թռցրած` գրպանը դրած բանանով։
**
ԴԻԱԳՆՈԶ
Ըստ հոգեվերլուծաբանների` Նիկոլի` վերջին օրերի անկանխատեսելի սրացումների իրական պատճառը Չինաստանում կայացած ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների հանդիպման արդյունքի անհայտությունն է, մասնավորապես նրան հուզում է, թե իր անկախ, բայց որբ գլուխը այդ հանդիպումից հետո ով է խուզելու։
