Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նախորդ շաբաթ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հիստերիկ հայտարարություններին որոշել է պատասխանել սոցցանցային գրառմամբ։ «Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն այնպես, ինչպես պատժվում են ծնողներին չլսող եւ ձեռքից գնացած երեխաները՝ «ականջները պետք է քաշել»։ Նաեւ մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման ստնտուկները պետք է պատժվեն COP-ի վրա 30 միլիոն դոլար եւ Ակադեմիական քաղաքի վրա 20 միլիոն դոլար դուրս գրելու՝ իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար», - շեշտել է նա՝ իբրեւ Փաշինյանի «պորտը տեղը դնելով», որը ընդդիմադիր պատգամավորին անվանել էր՝ «արջ քորող», «դամաշնիկ» բռնող, «աբսլուգ» ու «ստնտու»։ «Ստնտու» բառը կազմված է ստինք (կուրծք, կաթնագեղձ) եւ տու (տալ) արմատներից։ Առաջին իմաստով նշանակում է իր կաթով երեխա կերակրող կին կամ ծծմայր, իսկ փոխաբերական իմաստով՝ սնող, խնամող կամ դաստիարակող։ Ըստ էության, կրքոտ հռետորի ոգեւորությամբ՝ Փաշինյանն էլ չգիտեր, թե ինչ էր նշանակում ստնտու։ Բայց Նարեկ Կարապետյանը հայերենի չիմացությամբ անցավ Փաշինյան Նիկոլին, որովհետեւ «ստնտուկ» բառ առհասարակ հայերենում գոյություն չունի։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆ էլ, կարծես, որոշել է նոր չափորոշիչ սահմանել քաղաքական տրամաբանության մեջ։ Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, նա երկու «փաստարկ» է ներկայացրել․ եթե Ալիեւն իսկապես ուզենար Սահմանադրության փոփոխություն, դրա մասին ամեն օր հրապարակային չէր խոսի, քանի որ դրանով կնվազեցներ այդ փոփոխության հավանականությունը։ Այս տրամաբանությամբ՝ եթե Ալիեւը վաղը դադարի խոսել Սահմանադրությունից, ուրեմն՝ պետք է այդ ժամանակ անհանգստանանք, որ հանկարծ շատ է ուզում դրա փոփոխությունը։ Իսկ եթե Բաքուն պահանջներ ներկայացնի փակ դռների հետեւում, դա կնշանակի՞, որ այլեւս պահանջներ չունի։ Մի խոսքով՝ նոր քաղաքական մաթեմատիկա ունենք. Ադրբեջանի պահանջների բարձրաձայնման հաճախականությունը հակադարձ համեմատական է այդ պահանջների գոյությանը։

Իսկ ահա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ Մելանիա Թրամփի հրավերով մասնակցել է նրա մասին նկարահանված վավերագրական շարքի պրեմիերային՝ այդ իրադարձությունը համարելով հանրությանը ներկայացնելու արժանի դիվանագիտական ձեռքբերում։ Թե ինչո՞վ է ԱՄՆ նախագահի տիկին Մելանիա Թրամփի անձնական փիառ նախագիծը հետաքրքրություն ներկայացնում Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից, դեսպանը չի մանրամասնել։ Մինչդեռ «The Guardian»-ը նախագիծն անվանել է «մեռած հայացքով գովազդ», իսկ ամերիկյան մամուլը հիշեցնում է, որ դրա նախորդ՝ լիամետրաժ ֆիլմի արտադրության եւ առաջխաղացման համար Amazon-ը ծախսել է 75 միլիոն դոլար։ Ստացվում է՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը ոչ միայն հետեւում է Վաշինգտոնի քաղաքական օրակարգին, այլեւ ժամանակ է գտնում առաջին տիկնոջ անձնական մեդիա նախագծերի պրեմիերաների համար։ Միայն թե անհասկանալի է՝ սա՞ է այն բարձր մակարդակի դիվանագիտական ներկայությունը, որի մասին պետք է հաշվետվություն ներկայացնել Հայաստանի հանրությանը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ