Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան
Ներքաղաքական«Նրանց համար, ովքեր տեղյակ չեն, հիշեցնեմ՝ Նիկոլն Արցախը հանձնել է գործող Սահմանադրության պայմաններում։ Հայաստանի կործանումն էլ, մինչ օրս առաջ է տանում նույն Սահմանադրության պայմաններում։
Ինչո՞ւ եմ սա ասում։ Նիկոլը կկարողանա՞ փոխել Սահմանադրությունը, թե՞ ոչ՝ միևնույն է, շարունակելու է իր ավերիչ քաղաքականությունը, քանի դեռ իր ձեռքում է պահում ժողովրդից խլված իշխանությունը։
Նիկոլին հեռացնենք, որ Հայաստանը մնա։
Եթե հայրենի ընդդիմությունը, ասելով «Ո՛չ ալիևյան Սահմանադրությանը», իսկ իմ գնահատմամբ՝ Նիկոլին բացարձակ բռնապետական իշխանություն տվող Սահմանադրությանը, նպատակ ունի այդ գործընթացը վերածել նրա իշխանության ավարտի, հանրաքվեն դարձնելով նրա իշխանությանը տապանաքարի, ապա հրապարակավ հայտարարում եմ՝ պատրաստ եմ մաղով ջուր կրել։
Սակայն ներքին համոզմունք ունեմ, որ միայն «Ո՛չ Սահմանադրությանը» ասելով՝ իշխանափոխության համար անհրաժեշտ ուժեր համախմբելը գրեթե անհնար կլինի։ Անհրաժեշտ է զուգահեռ ձևավորել համախմբման առնվազն ևս երկու օջախ՝ սոցիալական խնդիրների և երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ։
Բնականաբար, իշխանափոխության ամբողջ ծրագիրն այստեղ չեմ շարադրի», - գրել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
