Տաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
ՄիջազգայինՏաջիկստանը պաշտոնապես ՄԱԿ-ին ծանուցել է Հռոմի ստատուտից դուրս գալու և Միջազգային քրեական դատարանի գործունեությանը մասնակցությունը դադարեցնելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ծանուցումն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նոյեմբերի 20-ին։
Հռոմի ստատուտի համաձայն՝ Տաջիկստանի դուրս գալու մասին որոշումն ուժի մեջ կմտնի ուղիղ մեկ տարի անց` 2027թ․ նոյեմբերի 20-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
