Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Բաքուն ողջունում է ՀՀ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը

Միջազգային

Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության մեջ միակ կարևոր հարցը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների վերացումն է։

Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի ժամանակ։

Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայն է ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանով. որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի Սահմանադրությունից։

 

Սա Հայաստանի ներքին գործընթաց է, և դրա իրականացման ժամկետ սահմանելը մեր վերահսկողությունից դուրս է։ Ես չէի ցանկանա մեկնաբանել այսօր ներկայացված Հայաստանի Սահմանադրության առաջարկը։ Սա Հայաստանի ներքին հարց է։

 

Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է։ Հրապարակված տեքստից դատելով՝ այն ներկայումս նման պահանջներ չի պարունակում։ Մենք դա բարձր ենք գնահատում», – հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ