Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է

Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Հանդիպում

ՄԱԿ-ի Comtrade տվյալների բազան հնարավորություն է տալիս խորությամբ ուսումնասիրելու դեպի Եվրոպա արտահանման կառուցվածքն ըստ առանձին ապրանքատեսակների՝ արդեն իսկ հրապարակված վեց ամիսների կտրվածքով։ Այդ ընթացքում ՀՀ-ից դեպի ԵՄ արտահանումն աճել է 236 մլն դոլարով, որից 206 մլն դոլարը բաժին է ընկնում հանքաքարին և խտանյութին (հիմնականում մատակարարվել են Բուլղարիա և Բելգիա),-թե ինչ «հաջողություններ է» գրանցել ՀՀ-ն Եվրոպական շուկայում, մանրամասն վերլուծել է տնտեսագիտության պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, ընդգծելով.

- Եվրոպական ուղղությամբ գրանցված աճի 87%-ն ապահովվել է հանքահումքային արտադրանքի հաշվին։ Առանց հանքաքարի՝ դեպի ԵՄ արտահանման աճը կազմել է ընդամենը 16%, ինչը լիովին տեղավորվում է վերջին տասնամյակի ստանդարտ տատանումների միջակայքում։

Մինչդեռ իրական հատվածում, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, նկատվում են համակարգային կորուստներ հիմնական գնորդի բացակայության պատճառով։ Հանքարդյունաբերության ծավալների աճը որևէ կերպ չի երաշխավորում գյուղատնտեսական արտադրանքի հետագա իրացումը։

Նույն ժամանակահատվածում կորուստներ ենք գրանցել ԵՏՄ շուկայում.

- Հունվար-օգոստոս ամիսներին դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կրճատվել է 8.5%-ով՝ կազմելով 1.79 մլրդ դոլար։ Անկման հիմնական պատճառը տարանցիկ առևտրի ծավալների նվազումն է։ Վերարտահանումը, որը ենթադրում է դեպի Ռուսաստան ապրանքների մատակարարում Հայաստանի տարածքով, 2024 թվականից ի վեր հետևողականորեն կրճատվում է։ Comtrade-ի հրապարակած ժամանակահատվածում դեպի ԵԱՏՄ ոսկու և ոսկերչական իրերի արտահանումը նվազել է 72 մլն դոլարով, իսկ էլեկտրական մեքենաներինն ու սարքավորումներինը (հիմնականում հեռախոսներ և կենցաղային էլեկտրոնիկա)՝ 49 մլն դոլարով։ Պատժամիջոցներով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնությունում ձևավորվել էր ներմուծվող ապրանքների արհեստականորեն բարձր պահանջարկ, ինչի արդյունքում Հայաստանը վերածվեց տարանցիկ հանգույցի։ Ընդ որում, այդ աճն ապահովվել է հիմնականում քանակական, այլ ոչ թե որակական կամ ինստիտուցիոնալ բարելավման հաշվին։ Մինչդեռ ռուսական արգելքներն ուղղակիորեն հարվածեցին զամբյուղի մյուս, առավել կարևոր բաղադրիչին՝ տեղական արտադրությանը։ Նախքան սահմանափակումների կիրառումը տեղական արտադրությունը կայուն աճի փուլում էր. հունվար-մայիս ամիսներին արգելված ապրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 11.7%-ով։ Սակայն ակտիվ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին զուգահեռ սահմանները փակվեցին։ Հունիս-օգոստոս ժամանակահատվածում ծիրանի և կեռասի արտահանումը կրճատվել է 64%-ով, լոլիկինը՝ 70%-ով, իսկ ձկնամթերքի արտահանումը գրեթե դադարել է։ Այս բոլոր ապրանքատեսակներն արագ փչացող մթերքների դասին են պատկանում։ Արագ փչացող ապրանքների պարագայում սպառման նոր շուկաներ փնտրելու ժամանակային ռեսուրսը խիստ սահմանափակ է։ Մասնավորապես, ծիրանի արտահանումն առանձնանում է բարձր ռիսկայնությամբ, քանի որ անգամ դեպի ՌԴ տեղափոխման ընթացքում ապրանքի որակը զգալիորեն տուժում է։ Եվրոպական շուկա հասնելու համար լոգիստիկ տեսանկյունից պահանջվում է լրացուցիչ երկու շաբաթ ժամանակ։

Սահմանափակումների ցնցումային ազդեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս ապրանքատեսակների համար Ռուսաստանը գրեթե բացառիկ սպառման շուկա էր։ Հայկական գյուղատնտեսական արտահանման 80-90%-ն ավանդաբար իրացվում է ԵԱՏՄ, մասնավորապես՝ ՌԴ շուկայում։ 2025 թվականին գյուղմթերքի արտահանման 86%-ը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին։ Բացառություն է կազմել միայն ծխախոտը, որի հիմնական գնորդները Մերձավոր Արևելքի երկրներն են։ Արգելքի ցանկում հայտնված ապրանքների ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 88%, իսկ լոլիկի, ձկնամթերքի և տաքդեղի դեպքում այն մոտեցել է 100%-ի։

Ամփոփելով խոսքը տնտեսագետը փաստում է.

- Այո, Եվրոպան մեծացրել է Հայաստանից գնումների ծավալները, սակայն աճն ապահովվում է հիմնականում հանքաքարի հաշվին։ Մինչդեռ ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ