Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios
Միջազգային«Մինչև 2027 թվականը ԱՄՆ-ում կիբերհարձակումները կարող են դառնալ այնքան սովորական, որքան եղանակի կանխատեսումները: Միայն թե անձրևի փոխարեն մենք կտեսնենք խափանումներ բանկային, տրանսպորտային և կարևորագույն ենթակառուցվածքների ոլորտներում»: Սա է Axios-ի կողմից հարցազրույց տված բիզնեսի, կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների կանխատեսումը: Մասնագետները կարծում են, որ ավելի ու ավելի հզոր արհեստական բանականությունը կօգնի հարձակվողներին գտնել և օգտագործել խոցելիությունները, որոնք կդառնան ավելի տարածված:
Նրանք վերջին խափանումները անվանում են պարզապես ապագա խնդիրների նախանշան: Ի դեպ, Delta Air Lines-ում այսօր տեխնիկական խափանում է ունեցել, որի հետևանքով մի քանի հարյուր չվերթներ են հետաձգվել, հայտնում է New York Post-ը: Հաստատում չկա, որ խափանումը առաջացել է կիբերհարձակման պատճառով, բայց ոչ ոք դեռևս չի հերքել նաև այս վարկածը:
Սա թվային ապագան է. արհեստական բանականությունը դառնում է ավելի խելացի, տեխնոլոգիան դառնում է ավելի բարդ, և ձեր նպատակակետին հասնելը կամ բանկոմատից գումար հանելը շուտով կդառնա իրական որոնում: