Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ
ՄիջազգայինԹուրքիան և ԵՄ-ն տեխնիկական բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան և Եվրամիությունը տեխնիկական բանակցություններ են վարում Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան համաձայնագրի երկրներ առանց վիզայի մուտքի իրավունք տրամադրելու վերաբերյալ։ Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է կատարել վիզայի ազատականացման համար անհրաժեշտ ԵՄ մնացած վեց պահանջները։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով վարչության մեր գործընկերները ներկայումս տեխնիկական մակարդակով քննարկում են եվրոպական կողմի հետ մեր պատրաստած նախագծերը։ Նմանատիպ այլ աշխատանքներ նույնպես ընթացքի մեջ են», - ասել է Ֆիդանը թուրքական TGRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
