Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«Խնդրում եմ` ինձ օգնեցեք, ուզում եմ վիրահատվեմ, որ քայլեմ․․․»

 «Խնդրում եմ ինձ օգնեցեք։ Ուզում եմ վիրահատվեմ, որ քայլեմ», - սրանք 8-ամյա Ալենի խոսքերն են։ Երեխայի ամենամեծ ցանկություններից մեկը քայլելն է։
Ալեն Գևորգյանը մանկական ուղեղային կաթված ունի։ Նա չի կարողանում ինքնուրույն քայլել և նստել։ Երեխային անհրաժեշտ է վիրահատություն, որի համար ընտանիքը դիմում է բոլորիս օգնությանը։

Դեկտեմբերին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նախատեսվում է Ալենի վիրահատությունը։ Այն իրականացնելու է Չինաստանի Շանհայ քաղաքի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր Սյաո Բոն։

Բժշկական տեղեկանքի համաձայն՝ Ալենին ցուցված է սելեկտիվ դորսալ ռիզոտոմիա (SDR) վիրահատություն, որի նպատակն է նվազեցնել մկանային սպաստիկությունը և նպաստել երեխայի շարժողական հնարավորությունների բարելավմանը։

Վիրահատության համար անհրաժեշտ է 5.000.000 դրամ։

Բարի մարդկանց աջակցության շնորհիվ արդեն հավաքվել է 2.512.000 դրամ՝ անհրաժեշտ գումարի 50%-ից ավելինը։

Դեռ անհրաժեշտ է հավաքել 2.488․000դրամ։

Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում ենք հնարավորության սահմաններում աջակցել Ալենին։ Նույնիսկ փոքր նվիրատվությունը կարևոր է, իսկ նրա պատմության տարածումը կարող է օգնել, որ օգնության կոչը հասնի ավելի շատ մարդկանց։

Ֆինանսական աջակցություն կարող եք տրամադրել հետևյալ տարբերակներով՝

Հիմնադրամի քարտ (Ինեկոբանկ)՝
4578 9100 0077 5217

Հիմնադրամի Idram՝
110003321

Ինեկոբանկի դրամային հաշվեհամար՝
2052822373901001

Ստացող՝ «Մանկական առողջության և աջակցման հիմնադրամ» ՀՄԴ
Փոխանցման նպատակ՝ «Ալեն»
IDBank-ի դրամային հաշվեհամար՝
11817100238900

Ստացող՝ ՄԱԱՄ (Մանկական առողջության և աջակցման հիմնադրամ)
Փոխանցման նպատակ՝ «Ալեն»
???????? ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Т-Банк (МИР)
Քարտ՝ 2200 7001 0964 5514
Ստացող՝ Արթուր Խաչատրյան
Ալենի մայրիկ՝ Լիանա
Հեռախոս՝ 094908158

Սրտանց շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցել են Ալենին։
Միասին օգնենք Ալենին ստանալ իրեն անհրաժեշտ վիրահատությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ