Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից․ Վրթանեսյան Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունների» կողքին, կա նաեւ մի շատ իրական ողբերգություն․․․ Անտոնյան Հանրայինը թիրախավորել է ռուսական 102-րդ ռազմաբազան Ցը՞մփ․․․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրությանը պառակտելու նոր ստանդա՞րտ․ ԶԱՐՄԱՆՔ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Մտնում ենք վճռական բախման մեջ համաշխարհային իմպերիալիզմի հետ

ՀՐԱՏԱՊ.Վարդան Ղուկասյանի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Որքան մեծանում է Վարդան Ղուկասյանի հեղինակությունը ու անունը, այնքան հաճախ են փորձում շահարկել նրա անունը։ Ոմանք այդ անունով դիտումներ ու հավանումներ են հավաքում, մյուսները, նրա անունը վկայակոչելով, կատարում են գործողություններ, որոնք առերևույթ կարող են հակասել քրեական  օրենքին և իրավական գնահատման կարիք ունեն։ Միայն անձնական հաղորդագրություններով օրական տասնյակ նամակներ եմ ստանում՝ այս կամ այն հրապարակման իսկությունը պարզելու խնդրանքով։
Մի օր կեղծ էջերում Վարդան Ղուկասյանին «ազատ են արձակում», հաջորդ օրը,  «թաղում» են, երրորդ օրը՝ «Թբիլիսիում իքս երկրի ղեկավարի հետ բանակցությունների նստեցնում»։ Մի էջը կեղծ լուր է տարածում, մյուսը հղում է անում դրան ու նույն հորինվածքը ներկայացնում իբրև հաստատված տեղեկություն։ Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ ԱՄՆ-ում ներգաղթային կալանքի տակ։
Վարդան Ղուկասյանի անունը հիշատակելը որևէ մեկին նրա անունից խոսելու լիազորություն չի տալիս։ Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր իսկ խոսքի և գործողությունների համար։ Երրորդ անձանց հայտարարությունները, սպառնալիքները կամ գործողությունները Վարդան Ղուկասյանին վերագրելու ,նրա անվան տակ փիառվելու ,նրա անունից խոսելու համար  այսուհետ արժանանալու է Վարդան Ղուկասյանի ,,ոսկեղենիկ,, հայերեն խոսքին կամ կտրվի դրա իրավական գնահատականը։ 
Վարդան Ղուկասյանին սատարող բոլոր անձանց և լրատվամիջոցներին հայցում եմ նրա գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին հետևել իմ հրապարակային հայտարարություններում, ԴՕԿ կուսակցության ֆեյսբուքյան  պաշտոնական լրատվական էջում  ։ Վարդան Ղուկասյանի ազատ արձակման մասին տեղեկությունը տարածելուց առաջ ստուգեք այն այս աղբյուրներից։

Լևոն Բաղդասարյան
Վարդան Ղուկասյանի փաստաբան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ