Ուկրաինային հասցվել է աննախադեպ հարված. կիրառվել է առնվազն 130 հրթիռ
ՄիջազգայինԱմբողջական տվյալներ են ի հայտ գալիս Ուկրաինային այսօր հասցված աննախադեպ հարվածների մասին:
Հարձակման մասշտաբները սարսափազդու են: 130 հրթիռ է արձակվել Ուկրաինայի վրա: Խոցված թիրախների թվում են Կիեւի բոլոր չորս խամուրջները եւ բազում այլ օբյեկտներ ողջ երկրով մեկ:
Կիևում լրջորեն վնասվել են Պոդիլսկո-Վոսկրեսենսկի և Դարնիցկի կամուրջները: Հարվածներ են ստացել նաեւ Հարավային և Հյուսիսային կամուրջները։ Պոդիլսկո-Վոսկրեսենսկի կամրջի վրա երթևեկությունը աջ ափից ձախ արգելափակված է։ Հարավային կամրջի վրա երթևեկությունը թույլատրվում է միայն ձախ ափից՝ աջ։
Լվովի վրա հարձակվել են ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Հարձակումն ուղղված էր էներգետիկ ոլորտին։
Իվանո-Ֆրանկովսկի մարզում հարված է հասցվել Բուրշտինի ջերմաէլեկտրակայանին։
Գործնակամում՝ գրեթե բոլոր արևմտյան շրջանները ենթարկվել են թևավոր հրթիռների հարձակման։ Միայն Կիևի/Կիևի մարզի, Սումիի, Նիկոլաևի և Օդեսայի մարզերի դեմ օգտագործվել է մինչև 50 թևավոր եւ բալիստիկ հրթիռ։