Օրվա երկրորդ կեսից հրթիռների նոր ալիք է ուղղվել դեպի արևմտյան Ուկրաինա Ուկրաինային հասցվել է աննախադեպ հարված. կիրառվել է առնվազն 130 հրթիռ Առողջապահության նախարարության 8003 «սառը գիծը» Թրամփը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին և Զելենսկիին համաձայնության գալ Ռուսաստանի հետ. Washington Post Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Խորհրդարանական ընդդիմությունը պահում է Փաշինյանին. Արթուր Ֆարմանյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Նոյեմբերի 19. Օրվախոսք Մինչև 2035 թվականը իսլամը կդառնա աշխարհի ամենամեծ կրոնը Զելենսկի. Ուկրաինային սպասում է ամենածանր ձմեռը

Հայկ Մարտիրոսյանը խոշոր հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստերին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը վստահ մեկնարկել է Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի եզրափակիչ փուլում։ Առաջին մրցումային օրը հայ գրոսմայստերը 14.5:5.5 հաշվով խոշոր առավելության է հասել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ, հաղորդում է ArmSport.am-ը։

 

 

 

 

 

Նոյեմբերի 19-ին կայացած դիմակայությունը ներառել է երեք ձևաչափ՝ 4 կայծակնային (յուրաքանչյուր հաղթանակը՝ 1 միավոր), 2 արագ (4 միավոր) և 1 արագացված դասական պարտիա (8 միավոր)։ Թեև Մարտիրոսյանը զիջել է կայծակնային հատվածում, նրան հաջողվել է բեկել պայքարի ընթացքը․ արագ շախմատում հայ գրոսմայստերը տոնել է մեկ հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի, իսկ վճռորոշ՝ արագացված դասական պարտիայում սև խաղաքարերով հաղթել է մրցակցին։

 

Դիմակայության երկրորդ՝ որոշիչ օրը կկայանա այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։ Ծրագիրը կրկին բաղկացած է 7 պարտիայից (4 կայծակնային, 2 արագ, 1 արագացված դասական)։ Մարտիրոսյանն ու Էրիգաիսին պայքարում են 9-12-րդ տեղերի համար։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից 20-ը Բուդապեշտում անցկացվող մրցաշարը միավորում է շախմատի երեք ձևաչափերը և նախապատրաստական փուլ է 2027 թվականին մեկնարկող նոր համաշխարհային մրցաշարային համակարգի համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ