ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ
ՄիջազգայինՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ և պարտավորեցրել է երկրին միջոցներ ձեռնարկել՝ տուժածներին փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Սա դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ պետությունը պատասխանատվության է ենթարկվում ցեղասպանություն կատարելու համար։
Հաագայում նախագահող դատավոր Յուջի Իվասավան հայտարարել է, որ Մյանմարը ցեղասպանություն է իրականացրել Ռախայն նահանգի հյուսիսում բնակվող ռոհինջա ժողովրդի նկատմամբ՝ դրանով իսկ խախտելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։