«Հրապարակ»․ Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում «Իրավունք». Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել «Ժողովուրդ». Անտառ են գլխատում Սևանի ափին Փաստն այն է, որ Թրամփն ու Սին նախընտրեցին սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, այլ ոչ թե եվրոպայի «Հրապարակ»․ Առանց մրցույթի 176 մլն դրամ` նոր անձնագրի փակ շնորհանդեսին «Իրավունք». Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Էլ խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում Հուսիթները հարվածել են գործել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ամենաբարձր երկնաքերին Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան քննարկում են Մոսկվայում հանդիպման հնարավորությունը

«Հրապարակ»․ Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը՝ աջակցեք, որ նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվի, եւ եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ լինի նոր սահմանադրությանը, հրաժարական կտամ: Եթե կողմ լինի, կստորագրեմ խաղաղության համաձայնագիրն ու այդ դեպքում եւս հրաժարական կտամ։ Այսինքն՝ ցանկացած ելքի դեպքում հրաժարականն անխուսափելի է։

Պարզվում է՝ Փաշինյանի այս հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում։ Մեզ հետ զրույցում որոշ ՔՊ-ականներ սրտնեղեցին, թե ընտրությունից 5 ամիս է անցել, իսկ իրենք առաջիկա 5 տարիների հետ կապված պլաններ ունեն, ի՞նչ է նշանակում հրաժարական կտամ կամ կգնամ արտահերթի: Այս սցենարի մեջ նրանք իշխանության վախճանը, ըստ այդմ իրենց մշուշոտ ապագան են տեսնում եւ անհանգստացած են:

Սա նշանակում է ավարտվում է ՔՊ-ի ոսկե դարը, եւ իրենք, որ բավականին երիտասարդ են, պետք է մտածեն իրենց ապագայի մասին, ուստի որոշում են կայացրել առաջիկայում պասիվանալ իրենց հայտարարություններում զուսպ լինել, որ Նիկոլի հետ չոչնչանան, Նիկոլից հետո էլ կյանք ունենան։

Գուցե նաեւ այս անհանգստությունն է պատճառը, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը խոսքը փոխեց, թե սահմանադրությունը փոխելու դեպքում ինքը հաջորդ ընտրություններին, այսինքն` 2031 թվականին չի առաջադրվի:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ