Փաստն այն է, որ Թրամփն ու Սին նախընտրեցին սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, այլ ոչ թե եվրոպայի «Հրապարակ»․ Առանց մրցույթի 176 մլն դրամ` նոր անձնագրի փակ շնորհանդեսին «Իրավունք». Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Էլ խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում Հուսիթները հարվածել են գործել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ամենաբարձր երկնաքերին Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան քննարկում են Մոսկվայում հանդիպման հնարավորությունը Ֆրանսիան պաշտոնապես հաստատել է իր զինվորականների ներկայությունը Ուկրաինայում Նորայր Մեհրաբյան, Դուք արժանի էիք արվեստագետին վայել հրաժեշտի․ Մանո Գրիգորյանի հուզիչ խոսքը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

«Հրապարակ»․ Առանց մրցույթի 176 մլն դրամ` նոր անձնագրի փակ շնորհանդեսին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ անձից գնումների հարթակից տեղեկացանք, որ ՆԳՆ-ն նոյեմբերի 9-ին առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ եւ 176 մլն 32 հազար 56 դրամ գումար վճարել։

ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը մեզ ասաց, որ ծառայության մատուցումը կապված է «Հայփաս» հարթակի նոր անձնագրերի տպագրության հետ։ Այդ գումարով հոկտեմբերի 31-ին կառավարական շենքի ներքին բակում տեղի է ունեցել կենսաչափական անձնագրին նվիրված միջոցառում համերգ, որի մեջ ներառվել են լուսային, ձայնային տեխնիկա, բեմի պատրաստում, ֆոտոզոնա, գորգեր, թարգմանչական սարքեր, մոնտաժ, ինչպես նաեւ՝ հրավիրատոմս եւ անձնագրային թեմատիկ դեկորի պատրաստում։

Անձնագրի դեկորները 20 հատ են եղել, յուրաքանչյուրի արժեքը՝ 800 հազար դրամ։ Սրանք Հանրապետության հրապարակում տեղադրված անձնագրերի մակետներն են, որի մոտ լուսանկարվում էին պաշտոնյաները: Այսինքն, միայն դեկորների համար վճարվել է 16 մլն դրամ։ 11 մլն դրամ էլ հատկացվել է որպես կազմակերպչական հոնորար։ «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2013-ին, սակայն մինչեւ 2025-ը պետական գնումներին չի մասնակցել։

Իսկ 2024-ի օգոստոսին Երեւանի քաղաքապետարանն առանց մրցույթի 180 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրել ընկերությանը՝ տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի գրության հիման վրա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ