«Հրապարակ»․ Առանց մրցույթի 176 մլն դրամ` նոր անձնագրի փակ շնորհանդեսին «Իրավունք». Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Էլ խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում Հուսիթները հարվածել են գործել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի ամենաբարձր երկնաքերին Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան քննարկում են Մոսկվայում հանդիպման հնարավորությունը Ֆրանսիան պաշտոնապես հաստատել է իր զինվորականների ներկայությունը Ուկրաինայում Նորայր Մեհրաբյան, Դուք արժանի էիք արվեստագետին վայել հրաժեշտի․ Մանո Գրիգորյանի հուզիչ խոսքը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը

«Ժողովուրդ». Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին դիմած թոշակառուները հայտնել են, որ ակնկալած 10 հազար դրամի փոխարեն նախանցած ամիս ստացել են 8 500 դրամ հետվճար, անցած ամիս՝ 7 500 դրամ, իսկ նոյեմբերին՝ դիմելու պահի դրությամբ, գումար չեն ստացել։

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ ծրագրում համակարգային խնդիր կամ վճարումների ուշացում չի արձանագրվել։ Ըստ նախարարության՝ նախորդ ամսվա գնումների դիմաց հետվճարը սովորաբար փոխանցվում է հաջորդ ամսվա 20-ից հետո, իսկ նոյեմբերին փոխանցումներն ավելի վաղ են սկսվել։
Ծրագրի պայմանները չեն փոխվել։ Շահառուներին վերադարձվում է քարտով կատարված անկանխիկ գործարքների գումարի 20 տոկոսը՝ ամսական առավելագույնը 10 հազար դրամ։ Նախարարության տվյալներով՝ հոկտեմբերին միջին հետվճարը կազմել է 8 189 դրամ՝ հունվարի 6 966 դրամի դիմաց։ Ծրագիրը ևս երեք տարով երկարաձգելու նախագիծը հանրային քննարկման է դրվել։

Գերատեսչությունում նշել են, որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին ուսումնասիրել։ Շահառուները կարող են դիմել իրենց քարտը սպասարկող բանկին կամ Միասնական սոցիալական ծառայություն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ