Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց
Հրապարակախոսություն1911Hrant-4+
Նիկոլը փորձում է մոսկվային համոզել, թե ինքը հայաստանը եմ կազմում տեսնում է 20 տարի անց
Նիկոլի այս հայտարարությունների նպատակը ժամանակ շահելն է, գոնե այս պահին խույս տալը Հայաստանն իր շարքերից վտարելու կամ անդամակցության կասեցման ԵԱՏՄ հնարավոր որոշումից, ինչպես նաեւ ռուսական արջի թաթալոշի հարվածից: Այս նպատակն են հետապնդում նաեւ դեկտեմբերին Նիկոլի պլանավորած երեք այցը Մոսկվա, առնվազն դրանցից մեկը:
Ինչպես արդեն հայտնի է, եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ խոստացել են աջակցել դեպի կառափնարան Հայաստանի ընթացքին: Դե, իհարկե, ձեւակերպումն այսպիսին չէ, հո աշխարհի ամենավերջին ապուշները չե՞ն, որ ներկայացնեն իրականությունը՝ այն, ինչ սպասվում է Հայաստանին ու հայերիս դեպի Եվրամիություն (ԵՄ) ընթացքի դեպքում: Դրա փոխարեն իրենց հայադավ խոստումը ներկայացրել են հիմարների համար գայթակղիչ փաթեթավորմամբ՝ շարունակել աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը եւ ԵՄ հետ կապերի ամրապնդմանը:
Սատանայի ծնունդները Հայաստանի այդ ի՞նչ ինքնիշխանության եւ այդ ինքնիշխանությանն աջակցելու մասին են բարբաջում... Հայաստանն այստեղի իրենց հինգերորդ շարասյան միջոցով վերածել են Արեւմուտքի կիսագաղութի, քածի ու քոծի, հլու կամակատարի, ու դեռ համարում են, թե Հայաստանն ինքնիշխանություն ունի՞, եւ խնդիրը միայն այդ ինքնիշխանությանն աջակցե՞լն է...
Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, ապա Հայաստանի ինքնիշխանությանն աջակցելու եվրոպոռնիկների վերոնշյալ խոստումը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի ունեցած կապերի խզմանը եւ այդ ուղղությամբ Նիկոլի եւ իր ոհմակի (չարախմբի) վարած հայակործան քաղաքականությանն աջակցելն է:
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի հետ Դուբլինում նոյեմբերի 12-ի հանդիպման ժամանակ եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ խոստացել են նաեւ օգնել Հայաստանին ընդլայնել առեւտրային եւ էներգետիկ կապերն այլ երկրների հետ:
Խոսքը, մասնավորապես, մեր թշնամիներից Ադրբեջանի հետ էներգետիկ կապերի ընդլայնման մասին է, այսինքն՝ Բաքվից ոչ միայն բենզին, այլեւ էլեկտրաէներգիա: Եթե չեք հավատում, ծանոթացեք դեռ դուբլինյան վերոնշյալ հանդիպումից առաջ, ս․ թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Խուդաթյանի հայտարարությանը. «Չի բացառվում, որ Հայաստանն Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու կարիք ունենա»:
Հիշեցնենք՝ այն Ադրբեջանից, որը դեռ համեմատաբար վերջերս, Նիկոլի եւ իր ոհմակի հանցակցությամբ, մեր զավակներին, եղբայրներին ու հայրերին էր գնդակահարում ու մորթում:
Իսկ պարզ չէ՞, թե Հայաստանը երբ կարող է Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու կարիքն ունենալ... ԵԱՏՄ-ն ու Մոսկվան Նիկոլից եւ իր իշխանական ոհմակից պահանջում են հանրաքվե անցկացնել եւ Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությամբ որոշել, տալ հետեւյալ հարցի պատասխանը՝ Հայաստանը ԵԱՏՄ կազմո՞ւմ է ուզում մնալ, թե ընթանալ դեպի Եվրամիություն ու մտնել ԵՄ:
Եթե վերջինը, կամ եթե Նիկոլն ու նիկոլենք հրաժարվում են այդ հարցով հանրաքվե անցկացնելուց, ապա սպասվում է, որ ԵԱՏՄ արտոնյալ պայմաններով ԵԱՏՄ անդամ Ռուսաստանից մատակարարվող գազի գինը, հնարավոր է, հենց հունվարի 1-ից մի քանի անգամ կբարձրացվի, իսկ ՌԴ-ի նկատմամբ ավելի ընդգծված թշնամական քաղաքականություն վարելու եւ Ուկրաինայի ճանապարհով ընթանալու դեպքում գազամատակարարումը կդադարեցվի: Երբ գազի գինը մի քանի անգամ բարձրանա, մեծապես կբարձրանա նաեւ այդ գազով ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքը, այն կդառնա սպառողների մեծ մասի համար անմատչելի:
Եվ ահա այդ ժամանակ իշխանության դեմ բնակչության սպասվող բունտը կանխելու նպատակով, ինչպես մահաբեր քնի հանգեցնող թմրանյութ, մեզ կարող է Ադրբեջանից տրվել էլեկտրաէներգիա, եւ սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները ներկայիս սակագների համեմատ ժամանակավորապես կարող են շատ չբարձրացվել, որպեսզի ՌԴ-ի հետ կապերը վերջնականապես խզվեն, եւ Հայաստանը հայտնվի Ադրբեջանից լիակատար կախվածության մեջ, Ադրբեջանը թելադրի մեզ իր կամքը՝ այն ամենը, ինչ ցանկանա, այդ թվում նաեւ՝ 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում:
Դուբլինում բանակցությունները տեղի են ունեցել Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում: Դրանց մասնակցել են Ռուսաստանին առավել թշնամի պետությունների՝ Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի եւ Շվեդիայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Եվրամիության ղեկավարությունը:
Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի անկախությանը (մեր արտաքին թշնամիները դրանով նկատի ունեն ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ կապերի խզմանն աջակցելը) եւ, պատկերացնո՞ւմ եք, տարածքային ամբողջականությանը: Սատանայի ծնունդ Եվրոպայի քաղաքական պոռնիկների քաղաքականությունը բնորոշվում է ոչ թե սովորական, այլ հենց հրեշավոր կեղծիքով:
Ի՞նչ խոսք կարող է լինել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ այդ գոյություն չունեցող աջակցությունը նույնիսկ վերահաստատելու մասին, երբ չնայած այն իրողությանը, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունն այս պահին էլ շարունակում է մնալ կոպտորեն խախտված Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, եվրոպական վերոնշյալ պետությունների ներկայացուցիչների եւ ԵՄ ղեկավարության կողմից դուբլինյան գագաթնաժողովի ընթացքում կամ արդյունքներով Ադրբեջանին ուղղված որեւէ դատապարտող հայտարարություն, պահանջ չի եղել, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման կապակցությամբ որեւէ բանաձեւ չի ընդունվել, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու որեւէ որոշում չի կայացվել:
Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպայի քաղաքական պոռնիկների հրեշավոր կեղծիքի մյուս օրինակն էլ եվրոպական առաջնորդների այն հայտարարությունն է, թե Հայաստանում 5 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները թույլ են տվել քաղաքացիներին ընտրություն կատարել «հօգուտ խաղաղության (ընդգծենք՝ խոսքը ոչ թե յուրաքանչյուր հայի համար բաղձալի խաղաղության, այլ Ալիեւի եւ Նիկոլի՝ հայերիս ու Հայաստանի համար ստրկացուցիչ ու նվաստացուցիչ պայմաններով «խաղաղության» մասին է.- Ա.Հ.), ժողովրդավարության եւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի»: Հայաստանի ընտրողներն իրականում այդպիսի ընտրություն չեն կատարել, Նիկոլի ոհմակն ընտրությունների արդյունքները կեղծել է հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որպեսզի Նիկոլին եւ «Ազգային ժողով» կոչվածի ՔՊ խմբակցությանը հնարավորություն տա շարունակել Հայաստանի ոչ լեգիտիմ կառավարումը եւ ղեկավարումը:
Եվ վերջում, թերեւս, ամենահետաքրքիրը. Նիկոլը, ելույթ ունենալով Դուբլինի միջազգային եւ եվրոպական գործերի ինստիտուտում, հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիության կազմում տեսնում է 20 տարի անց: Այս ուղերձը, որը ոչ թե ԵՄ-ին, այլ Մոսկվային է ուղղված, կարելի է համարել Նիկոլի կողմից նախապատրաստվող պետական դավաճանության, պետական հանցագործության մասին ինքնախոստովանական ցուցմունք. չէ՞ որ հարց է առաջանում՝ եթե Նիկոլը Հայաստանը ԵՄ կազմում իսկապես 20 տարի հետո է տեսնում, ապա ինչո՞ւ է արդեն տեւական ժամանակ ու հիմա էլ փչացնում մեր երկրի հարաբերությունները ԵԱՏՄ-ի եւ Մոսկվայի հետ՝ դրանով Հայաստանը, հօգուտ մեր արտաքին թշնամիների, կանգնեցնելով մեծամեծ վնասների վտանգի առջեւ...
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
