Այսպես կոչված, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ ոչ մեկը հույս չի կապում․ Միհրան Մովսիսյան Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանը ՌԴ-ում բրիտանական կրթությամբ նոր դեսպան ունի Օրվա երկրորդ կեսից հրթիռների նոր ալիք է ուղղվել դեպի արևմտյան Ուկրաինա Ուկրաինային հասցվել է աննախադեպ հարված. կիրառվել է առնվազն 130 հրթիռ Առողջապահության նախարարության 8003 «սառը գիծը» Թրամփը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին և Զելենսկիին համաձայնության գալ Ռուսաստանի հետ. Washington Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 20-ին Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Խորհրդարանական ընդդիմությունը պահում է Փաշինյանին. Արթուր Ֆարմանյան

Այսպես կոչված, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ ոչ մեկը հույս չի կապում․ Միհրան Մովսիսյան

Հանդիպում

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք «Արդար խոսք» կուսակցության խորհրդի անդամ, Ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ, պահեստազորի գնդապետ, Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանակիր՝ ՄԻՀՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ:

— Ամիսներ առաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման նախաձեռնության մասին՝ ընդգծելով, որ ցանկանում է մեկտեղել, այսպես ասած, ճիշտ ընդդիմադիր ուժերին։ Ի՞նչ չափանիշներով է որոշվում՝ ով է ճիշտ, եւ ով՝ սխալ ընդդիմություն։

— Գիտեք, ինչ-որ խումբ են ստեղծել՝ 12 քաղաքական տարբեր կազմակերպություններից, բայց ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում։ Ինձ դա շատ է հետաքրքրում։ Ի՞նչ չափանիշներով են որոշում՝ ով է ճիշտ ընդդիմություն։ Օրերս Ազգային ժողովում մարդկանց հրավիրել էին ելույթների, եւ տարբեր կազմակերպություններից մասնակցում էին դրան: Ամբողջ դահլիճը լեփ-լեցուն էր։ Եվ հանկարծ տեսնում եմ 14 տարեկան երեխա՝ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դուստրը, ելույթ է ունենում մեր ամենակարեւոր՝ գլխավոր ամբիոնից։ Չի՛ կարելի շոու սարքել։ Հարգում եք Արեգնազ Մանուկյանին, երեխային տարեք տիկնիկային թատրոն, տարեք կենդանաբանական այգի, տարբեր տեղեր, բայց մի՛ ներքաշեք քաղաքականության մեջ։

Այսօրվա դրությամբ առանց այն էլ ատելությունը հասել է գագաթնակետին, եւ այդ ատելության աստիճանը տեսնում ենք ամեն օր։ Դանակահարություններ են տեղի ունենում, մարդիկ միմյանց չեն հասկանում, ճիշտ ուղղությամբ չեն շարժվում։ Ես այնտեղ ընդդիմադիր ուժի գաղափար չեմ տեսնում։ Մենք՝ որպես «Արդար խոսք» կուսակցություն, չենք հայտարարում, թե ընդդիմադիր ենք։ Մենք չենք հայտարարում, թե նոր ուժ ենք։ Մենք աշխատում ենք հանուն պետության, հանուն արդարության։ Այսօր իրավիճակին չեն տիրապետում։ Հասարակ քաղաքացու համար պարտադիր չէ կուսակցության հիմնադիր լինել, պարտադիր չէ, որ Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանակիր լինել, ինչպես ես եմ։ Այսօր մենք պետք է տեսնենք՝ ով ինչ գիտելիք, գաղափար կամ ճանապարհ է առաջարկում Հայաստանն այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։

Մենք ունենք վարչապետ, որը պաշտոնավարում է արդեն ութ տարի։ Կան մարդիկ, որոնք ասում են՝ մենք ընդդիմադիր ենք, Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի չենք ընդունում։ Բայց ուզեն, թե չուզեն, այդ մարդը զբաղեցնում է տվյալ պաշտոնը։ Եվ այսօր ընդդիմադիրները հիմնականում այդ հարցն են բարձրացնում։ Եկեք տեսնենք՝ ինչ անօրինականություններ են կատարվում Հայաստանի Հանրապետությունում, որոնց մասին մենք միշտ խոսում ենք։ Ի՞նչ է, պետք է անպայման Արսեն Գրիգորյանը (Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու, - հեղինակ) մահանար բանտում, որ աղմուկ բարձրացնեի՞նք։ Ութ տարի է՝ մենք այդ հարցերի վերաբերյալ խոսում ենք, եւ ոչ միայն անձնական, այլեւ բոլորի նկատմամբ ուշադրություն ենք դարձնում ու բարձրաձայնում խնդիրները։

— Պարոն Մովսիսյան, ընդդիմությունը նախքան ընտրությունները անդադար խոսում էր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու անհրաժեշտության մասին՝ այն համարելով իրենց քաղաքական օրակարգի առաջնահերթություն։ Սակայն, այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը, կարծես, դուրս է մղվել օրակարգից։ Փոխարենը առաջնային է դարձել նոր Սահմանադրության ընդունման դեմ պայքարը։ Ինչպե՞ս ստացվեց, որ ընդդիմության հիմնական պահանջը փոխվեց:

— ԱԺ ընտրություններից հետո, երբ ամեն ինչ կարգավորվեց, «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան»-ը եւ ՔՊ-ն արդեն որպես պատգամավորության թեկնածուներ էին հանդես եկել, մանդատները սկսեցին ստանալ։ Վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջ ոչ մի կողմից չի հնչել։ Կարող է պատահել՝ փողոցում, տարբեր տեղերում խոսում են այդ մասին, թե հրաժարական ենք պահանջելու, եկել ենք ձեզ հեռացնելու, բայց նման ծրագիր չկա եւ չի էլ լինի։ Վառ օրինակ բերեմ․ ես նախկինում երեք տասնյակ տարի աշխատել եմ ուժային կառույցներում։ Ազգային ժողովում տեսա՞ք, թե ինչ կատարվեց ՔՊ-ի եւ «Ուժեղ Հայաստանի» անդամների միջեւ։ Արդյոք մեղավորները պատժվել են։ Ո՛չ: Իսկ հասարակական ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանության համար մարդկանց կալանավորում են։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս հրաժարական պահանջողներին ավելորդ խմորումների մեջ ներքաշել։ Նրանք այդպես կարող են շարունակել մինչեւ 2031 թվականը, եթե այսպես մնա։ Թեեւ ես այդպես չեմ կարծում։ Մենք՝ «Արդար խոսք» կուսակցությունում, պատրաստվում ենք անգամ արտահերթ ընտրությունների հետ կապված, որովհետեւ հույս ունեմ, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Իսկ, այսպես կոչված, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների հետ կապված՝ փողոցում մենք օրական տասնյակ մարդկանց ենք հանդիպում, խոսում եւ պարզ հասկանում ենք, որ ոչ մեկը հույս չի կապում այդ ուժերի հետ։

— Անդրադառնանք նաեւ Սահմանադրության հարցին։ Դուք իրավաբան եք, եւ հետաքրքիր է Ձեր մասնագիտական գնահատականը։ Ինչպե՞ս եք վերաբերվում նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնությանը, եթե դրա բովանդակության եւ նախագծի մասին դեռ ամբողջական տեղեկատվություն չկա։

— Այո, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, ունեմ երկու բարձրագույն կրթություն։ Ինչի՞ մասին կարող եմ այսօրվա դրությամբ բացասական կամ դրական խոսել, եթե նախագիծը չեմ տեսել։ Սահմանադրությունից բոլորը խոսում են, բայց ՔՊ-ից դուրս շատ քիչ մարդիկ կան, որոնք գիտեն այդ նախագծի մասին։ Եթե գիտեն էլ, ավելի վատ իրենց համար, որ պարզ չեն արտահայտում՝ կետ առ կետ ի՞նչ են ուզում։ Արցախը միշտ եղել է հայկական ու մնալու է։ Անկախության հռչակագիրը, ինչպես եղել է հռչակման օրը Արամ Մանուկյանի կողմից ընթերցված, պարտադիր պետք է լինի։

90-ական թվականներին անչափահաս երեխաներիս թողել եմ, Ռուսաստանում իրավապահ մարմիններում աշխատանքս թողել եմ, վերադարձել եմ Հայաստան եւ 1990 թվականի հունվարի 17-ից մասնակցել մարտական գործողություններին՝ Երասխավանում։ Հետագայում տեղափոխվել եմ Ղարաբաղ, երկար ժամանակ այնտեղ եմ մնացել։ Իմ երեխաներն էլ են սոված ու ծարավ դիմացել, որպեսզի ես ինձ այնտեղ ազատ զգամ ու չընկճվեմ, թիկունքի մասին չմտածեմ, այլ մտածեմ ազատագրական շարժման հաղթանակի մասին։

— Դուք նշեցիք, որ նոր սահմանադրական նախագիծը չտեսած՝ հնարավոր չէ դրա վերաբերյալ գնահատական տալ։ Այդ դեպքում ինչո՞ւ են որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ դեմ արտահայտվում դրան։ Ի՞նչն են մերժում, եթե դեռ ծանոթ չեն նախագծի բովանդակությանը։

— Ուղղակի խոսում են: Մենք չենք տեսել սահմանադրական նախագիծը: Դրան ծանոթ են Սրբուհի Գալյանն (արդարադատության նախարար) ու այդ հանձնաժողովի անդամները: Երբ չգիտենք դրա բովանդակությունը, ինչպե՞ս կարող ենք դրան գնահատական տալ: Կգա հանրաքվեի ժամանակը, ժողովուրդն իր խոսքը կասի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ