Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը. Reuters
ՄիջազգայինՊուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը, գրում է Reuters–ը:
Եվրոպան հայտնվել է մի կողմ դրված ամենակարևոր համաշխարհային հարցերի քննարկումներում՝ չնայած իր տնտեսական կշռին։
Թրամփը բազմիցս եվրոպացիներին դուրս է մղել Ուկրաինայի շուրջ բանակցություններից, Մոսկվան դեմ է արտահայտվել ԵՄ մասնակցությանը, իսկ ներքին անհամաձայնությունները էլ ավելի են թուլացրել Բրյուսելի դիրքերը։
Եվրոպացիները նաև կորցրել են Իրանի շուրջ հակամարտությունը լուծելու դիվանագիտական նախաձեռնությունը։
Նույնիսկ 2025 թվականին պաշտպանության համար նախատեսված 418 միլիարդ եվրոյի ծախսերը ԵՄ-ն չեն դարձրել անկախ ռազմական տերություն։ Նրա անվտանգությունը շարունակում է կախված լինել Միացյալ Նահանգներից։
Reuters-ի տվյալներով՝ առանց խորը բարեփոխումների Եվրոպան ռիսկի է դիմում դուրս մնալ իր ապագան որոշող բանակցություններից։

