ԵՄ պաշտոնյաներ. Ռուսաստանը նախատեսում է 2027-ին Ուկրաինայի դեմ օգտագործել 20 միլիոն անօդաչու Կիևի կամուրջների վրա հարձակումները կարող են չափազանց ցավոտ լինել Ուկրաինայի համար. The Economist Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Պենտագոնը տասնամյակների ընթացքում առաջին անգամ մշակում է ավիացիոն միջուկային ռումբ Ուկրաինան այրվում է. ռուսական բանակը հարվածներ է հասցնում էներգիային և այլ օբյեկտներին: Ուկրաինական աղբյուրներ «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել «Ժողովուրդ». Պապոյանը Ռուսաստան չի մեկնել, սահմանափակումները չեն վերացվի «Փաստ». Նոր աշխարհակարգի շեմին Հիլարի Քլինթոն. Թրամփի հանդիպումը Պուտինի և Սի Ցզինպինի հետ կվնասի ԱՄՆ-ի հեղինակությանը Ավինյանը իր հերթին է սպառնացել

«Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել։ Գյուղացիներն ուզում են այդ միջադեպը հանրայնացնել, որ դադարեցվեն տուժածների նկատմամբ հետապնդումները։ Տիգրան Յոլչյանը, ըստ տեղեկությունների, մի խումբ անձանց հետ ծեծուջարդ է արել Սարուխանում՝գույքային եւ ֆիզիկական վնաս պատճառելով մի խումբ երիտասարդների։ Միջադեպի մասնակիցների թվում շրջանառվում են նաեւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շրջապատի որոշ անուններ, ինչի շնորհիվ էլ ոչ թե հարձակվողներն են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, այլ՝ տուժողները: «Ծեծողներից Տիգրան Յոլչյանը բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի բարեկամն է, ուզում ենք, որ բարձրաձայնվի այս միջադեպի մասին, որ իրավապահները ծածկադմփոց չանեն, տուժածներին քաշքշելու փոխարեն զբաղվեն հանցագործներով»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։ ՆԳՆ-ից հաստատեցին միջադեպի փաստը․ «Սարուխան բնակավայրում ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունում տեղեկություն ստացվել է, որը փոխանցվել է քննչականին»»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ