Հիլարի Քլինթոն. Թրամփի հանդիպումը Պուտինի և Սի Ցզինպինի հետ կվնասի ԱՄՆ-ի հեղինակությանը Ավինյանը իր հերթին է սպառնացել «Հրապարակ»․ Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Փաշինյանի նկատմամբ «Ժողովուրդ». Ով է նորանշանակ ՄՍԾ պետը «Փաստ». Արտահերթի ուրվականը Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել. Ինչ է սպասվում արցախցի գեներալներին Իսպանիայի գավաթ․ Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել «Տեներիֆեի» կազմում(տեսանյութ) Թրամփը Պուտինի և Սի Ցզինպինի հետ այսօրվա հանդիպումը համարում է պատմական Ֆրանսիացի ոստիկանները, հոգնած բողոքի ցույցերից, իրենք են դուրս եկել փողոցներ (Տեսանյութ) Ուշակով. Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպումը նախատեսված է այսօր՝ ԱԽՏՀ-ի լիագումար նիստից հետո

«Հրապարակ»․ Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Փաշինյանի նկատմամբ

Միջազգային

«Հրապարակ»-ը գրում է.

«Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։ Չնայած նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել հարաբերությունների բարեկամական մթնոլորտը, սակայն տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ի դեպքում էլ Հայաստանին ՀԱՊԿ-ի ճակատագիրն է սպասվում․ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ը Հայաստանին զրկեց ձայնի իրավունքից, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 22-ին էլ կսառեցվի ԵԱՏՄ-ում անդամությունը։ Հիշեցնենք, որ 3 անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի ղեկավարները մայիսի 29-ին համատեղ կոչ էին արել Հայաստանին՝ հնարավոր սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով։ Փաշինյանը պատասխանեց, որ տվյալ պահին հանրաքվեի համար հիմքեր չկան։ ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության սառեցումը, ըստ լուրերի, այս հայտարարության հետեւանքն է լինելու»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ