«Փաստ». Արտահերթի ուրվականը Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել. Ինչ է սպասվում արցախցի գեներալներին Իսպանիայի գավաթ․ Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել «Տեներիֆեի» կազմում(տեսանյութ) Թրամփը Պուտինի և Սի Ցզինպինի հետ այսօրվա հանդիպումը համարում է պատմական Ֆրանսիացի ոստիկանները, հոգնած բողոքի ցույցերից, իրենք են դուրս եկել փողոցներ (Տեսանյութ) Ուշակով. Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպումը նախատեսված է այսօր՝ ԱԽՏՀ-ի լիագումար նիստից հետո Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ

Իսպանիայի գավաթ․ Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել «Տեներիֆեի» կազմում(տեսանյութ)

Սպորտ

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Տեներիֆեն» հյուրընկալվելիս 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բադախոսի» նկատմամբ՝ դուրս գալով հաջորդ փուլ։

Հյուրերի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Հանդիպման հաշիվը բացեց հենց Ռանոսը 6-րդ րոպեին՝ եզրափակելով Մարկ Մատեուի փոխանցումը։ Ընդամենը մեկ րոպե անց՝ 7-րդ րոպեին, Խուանխոն կրկնապատկեց «Տեներիֆեի» առավելությունը (0-2)։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 38-րդ րոպեին, հայ հարձակվողը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով խոշոր՝ 0-3։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Կառլոս Բեյտիան կրճատեց հաշվի տարբերությունը (1-3)։ 57-րդ րոպեին «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Յուրեշկինն ուղիղ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով տասը հոգով։ 66-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինվեց՝ իր տեղը խաղադաշտում զիջելով Չապելային։

Ընդամենը երեք րոպե անց՝ 69-րդ րոպեին, փոխարինման մտած Չապելան Պեցարի փոխանցումից հետո խփեց հյուրերի չորրորդ գնդակը (1-4)։ 74-րդ րոպեին Խորխե Բարբան Էռնանդեսի փոխանցումից հետո կրկին կրճատեց «Բադախոսի» հետամնացությունը (2-4)։ Հանդիպման վերջնական հաշիվն ավելացված ժամանակում՝ 90+5-րդ րոպեին, ձևակերպեց Վիկտոր Մորենոն՝ 2-5։

Գոլերը` ԱՅՍՏԵՂ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ