Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան

Մշակութային
«Այսօր մասնակցեցի Նորայր Մեհրաբյանի վերջին հրաժեշտ տալու արարողությանը։ Անկեղծ ասած՝ հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս։ Ինչպե՞ս է ստացվում, որ պարարվեստին իր կյանքն ու ստեղծագործական տարիները նվիրած, իր ոլորտում վաստակ ունեցող մարդուն վերջին հրաժեշտը տրվում է այսպիսի պայմաններում։
 
Խոսքս միայն հրաժեշտի արարողության մասին չէ։ Խոսքս մեր մշակութային իրականության, մեր արժեքների և այն վերաբերմունքի մասին է, որը ցուցաբերում ենք մեր արվեստագետների հանդեպ։ Արդյո՞ք մենք իսկապես գնահատում ենք մեր վարպետներին։ Արդյո՞ք գիտակցում ենք նրանց ներդրման նշանակությունը, թե՞ նրանց վաստակի մասին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է։
 
Մշակույթը միայն բեմը, ներկայացումները և ծափահարությունները չեն։ Մշակույթը նաև հարգանքն է այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքով կերտել են այդ բեմը։ Ցավալի է, երբ նման պահերին ստիպված ես ոչ միայն հրաժեշտ տալ արվեստագետին, այլև մտածել մեր մշակութային կյանքի ներկա վիճակի մասին։
Հարգանք և խոնարհում Նորայր Մեհրաբյանի հիշատակին», - գրել է խորեոգրաֆ, բալետի մանկավարժ ԱՐՄԱՆ ԲԱԼՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ