Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ)

Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում

Վերլուծություն

Հանրային հեռուստատեսության մեծ բանավեճի ժամանակ հանրությանը մատուցված հերթական ծեծկռտուքի ու հայհոյախառը տեսարանի ազդեցությունը հանրության վրա տեւեց երկու օր։ Քննարկեցին, մեկնաբանեցին, անցան առաջ։ Հանրայինն ունեցավ լավ դիտումներ, կողմերն էլ, կարծես, գոհ էին, որ իրենց «հերոսությունը» հեռարձակվեց եթերով՝ թե՛ վայ-քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, թե՛ լրագրող Բորիս Մուրազին։ Դե իսկ հեռուստադիտողը ստացավ միայն անհանդուրժողականության, ագրեսիայի ու փողոցային բառապաշարի հերթական դոզան։

Բայց սա միայն միջադեպի երեւացող մասն է։ Ակնհայտ է, որ տեղի ունեցածը շատ ավելի խորքային օպերացիա էր։ Չի բացառվում, որ այն հրահրված էր արտաքին հատուկ ծառայությունների կողմից։ Երբ դիտում ես ողջ բանավեճը, այլ ոչ թե միայն իրար ծեծելու դրվագը, պարզ է դառնում, որ ի սկզբանե կար նախատրամադրություն՝ սադրելու զմիմյանս։ Մի կողմից Հարություն Մկրտչյանն այդ հարցում բավական հմտացած է, մյուս կողմից էլ առնվազն տարօրինակ է, որ այդ կազմով Բորիս Մուրազին, իբրեւ ընդդիմադիր գործիչ, համաձայնել էր բանավիճել։ Անգամ, եթե տեղյակ էլ չէր, թե ովքեր են մյուս հյուրերը, կարող էր հենց եթերից դուրս գալ, ինչի օրինակները բազմիցս տեսել ենք հենց Հանրայինի եթերում։ Նորություն չէ, թե ինչ «ճ» կլասի մակարդակի է իջել Հանրայինը եւ ամեն պատահածի հետ եթեր մտնելն ու բանավիճելն էլ արդեն ընտրության հարց է։

Ինչեւէ, վերադառնանք չստացված օպերացիային։ Տպավորություն է, որ ինչ-ինչ ուժերի կողմից փորձ արվեց հրահրել ազգամիջյան պառակտում հայ եւ եզդի ազգերի միջեւ։ Այս իշխանությունն ինչ հայտնվել է մեր իրականության մեջ, անընդհատ այս օպերացիան գործարկվում է։ Սկզբում՝ սեւ ու սպիտակի բաժանումն էր՝ Երեւանի այն ժամանակ դեռ ՔՊ-ական քաղաքապետ Հայկ Մարությանի ձեռամբ, հետո ավելի լայն շրջանակներ ներառվեցին պառակտչություն մտցնելու գործում՝ էլ հայաստանցի-ղարաբաղցի, էլ սփյուռքեցի ու հայաստանցի, էլ ճիշտ ու սխալ եւ այսպես շարունակ։ Ի պատիվ հայ եւ եզդի ժողովուրդների անխախտ բարեկամության՝ Հանրայինով ցուցադրված խայտառակությունը այս կոնտեքստում մեծ ռեզոնանս չստացավ, բայց, իհարկե, իր անախորժ հետքը թողեց։

«Քաղաքական բանավեճից ծնված ծեծկռտուքը ազգամիջյան հարցի վերածելն անթույլատրելի է։ Որոշ երկրների շահերին ծառայող, գրանտ ծծող շրջանակները թող սեփական շահի համար ազգային թշնամանք չսադրեն։ Ծեծկռտուք լինում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Դա բռնությունը չի արդարացնում, բայց որեւէ մեկին էլ իրավունք չի տալիս միջադեպը դարձնել ազգային արժանապատվությունների թատերաբեմ։ Իսկ կողքից հրահրողներն ու ուրախացողները թող հիշեն՝ ուրիշի առերեւույթ թշնամանքից իրենց բաժին հասնող շահը կարող է վատ հետեւանքներ առաջացնել իրենց համար», - արդարացիորեն ընդգծել է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն Լեւոն Բաղդասարյանը եւ շեշտել, որ միջադեպի մասնակիցներին արժե երկուստեք մի կողմ դնել ամբիցիաները, հրապարակային ներողություն խնդրել եւ փակել թշնամանք բորբոքողների ճանապարհը։ «Բռունցք բարձրացնելու համար ուժ է պետք։ Սխալն ընդունելու և ներողություն խնդրելու համար՝ արժանապատվություն», - հավելել է փաստաբանը։

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շուրջ։ Այլեւս անթաքույց է դարձել նրա եւ Նիկոլ Փաշինյանի զուգընկեր Աննա Հակոբյանի «բլիժնի բոյը»։

Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Աննա Հակոբյանի հրապարակային դժգոհություններին՝ խցանումների հետ կապված, որ Երեւանում մի կետից մյուսը տեղափոխվելու համար «տիեզերագնացի առողջություն» է պետք՝ ասել է․ «Այդ լուծումները ենթադրելու են նաեւ կառավարության գործընկերների ընդհանուր կարգավորումների փոփոխություն, այդ լուծումները վերաբերելու են մեր դպրոցներին, վերաբերելու են ավտոմեքենաների քանակին, կանգառներին եւ ավտոկայանատեղիներին»։ Կարճ ասած՝ Ավինյանը ցույց է տալիս Աննա Հակոբյանին կառավարության հասցեն կամ ավելի կոնկրետ՝ հուշում, թե՝ բան ունես ասելու, կողակցիցդ սկսի։

Չուշացավ նաեւ արձագանքը։ Աննա Հակոբյանը կոչ արեց այլեւս չհանդուրժել քաղաքի խցանումները եւ խցանումներում հայտնվելու դեպքում՝ աղմկել ով ինչպես կարող է։

Ո՞վ ում բարեկամն է, ի՞նչ է կատարվում իշխանական բուրգում։ Սա թերեւս այս պատմության մեջ հարցերի հարցն է։ Նիկոլ Փաշինյանը միամիտ չէ, ինչպես փորձում է ներկայացնել իր կերպարը՝ ծոցում պահած բանանով, հետո այն ոչ եւս անելով՝ ի տես ամենքի։ Նա գիտակցում է, որ իր իշխանության վարկանիշը հիմա պլենտուսից էլ ցածր է եւ ուրեմն՝ պետք է հերթական պոպուլիստական քայլով «աչոկներ» հավաքել։ Ահա, թե ինչու է Աննա Հակոբյանն անդրադառնում քաղաքացիների ամենացավոտ թեմային՝ խցանումներին։ Մարդիկ որքան էլ Աննա Հակոբյանին չընդունեն, բայց նրա պայքարն այս ֆրոնտում հաստատ ավելի սրտամոտ են ընդունում, քան ընտանեկան բռնության արհեստածին թեման է, կրթությունը ոչ թե պարտադիր լինելու մասին բարձրաձայնելը, այլ նորաձեւ համարելը, էլ չասենք փամփուշտներից զարդեր ձուլելու խայտառակ ու «փոզմիշ» եղած նախաձեռնության մասին։

Իսկ ի՞նչ է սպասվում Տիգրան Ավինյանին։ Բացառված չէ, որ նրան պարզապես քաղաքական «ժերտվա» կտան։ Ընդ որում՝ անիրատեսական չէ այն սցենարը, որ դա տեղի կունենա ոչ թե 2028 թվականին սպասվող Երեւանի ավագանու հերթական ընտրություններին, այլ շատ ավելի վաղ։ Դրանով իշխանությունը ժամանակ կշահի Ալիեւին խոստացած սահմանադրական հանրաքվեն հետաձգելու համար։ Ի վերջո, Փաշինյանը քաջ գիտակցում է, որ զոռով այն անցկացնելը իր վրա շատ թանկ է նստելու, եթե չասենք, որ ուղղակի տակից դուրս չի գալու։ Եվ ահա հնարավոր է Փաշինյանն անի քայլ ձիով՝ լինեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, որին ինչպես միշտ, ընդդիմությունը չի հասցնի պատրաստվել, միեւնույն ժամանակ, այն կդառնա վստահության հանրաքվե՝ թե՛ իշխանության, թե՛ այսպես կոչված, տիտղոսային ընդդիմության համար։

ԷԼԻ ՀԻՆ ՏՆԵՐՆ ԵՆ

Ի դեպ, ինչո՞վ է զբաղված մանդատավոր ընդդիմությունը ստեղծված իրավիճակում, ոչ պակաս հատկանշական է։ Ինչպես ասում են՝ էլի հին տներն են։ Խորհրդարանում դմփ-դմփ-հու է անում այս անգամ ոչ թե ՔՊ-ն, այլ՝ ընդդիմությունը։ Վեհափառի հասցեին ամենակեղտոտ խոսքերը հնչեցրած ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, ՔՊ-ական պատգամավորներին ի պատասխան՝ դմփդմփացնում են սեղաններին, հետո նեղանում ու հեռանում։ Լրիվ մսուր-մանկապարտեզ։ Իսկ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա ու չկա։

Ինչպես «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն է ասել, հիմա պայքարում են խորհրդարանական ընտրությունների հետեւանքների դեմ։ Իսկ երբ հարցնում են, թե ինչու են փողոց ընկած բուկլետներ բաժանում Սահմանադրության փոփոխության դեմ, երբ ընդամենը պետք է իրենց շարքերն ամուր պահեն, որ իշխանությանը չտան սահմանադրական մեծամասնություն այն անցկացնելու համար, հոդաբաշխ պատասխան այդպես էլ չկա։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ