Ֆրանսիացի ոստիկանները, հոգնած բողոքի ցույցերից, իրենք են դուրս եկել փողոցներ (Տեսանյութ)
ՄիջազգայինՖրանսիացի ոստիկանները, հոգնած բողոքի ցույցերից, իրենք են դուրս եկել փողոցներ:
Մի քանի հարյուր ոստիկաններ հավաքվել են Փարիզի Բովո հրապարակում՝ «Ալյանս» արհմիության կոչով: Նրանք պահանջել են ավելի բարձր աշխատավարձ, ռիսկի համար նախատեսված աշխատավարձի բարձրացում և լրացուցիչ ոստիկաններ:
Ցուցարարները վկայակոչել են անձնակազմի պակասը և շաբաթներ տևած զանգվածային բողոքի ցույցերից հետո ուժասպառությունը: Արհմիության պատվիրակությունը հանդիպել է Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի հետ՝ բանակցությունները շարունակելու համար»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
