Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ՄշակութայինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Թատերական գործիչների միությունը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Հակոբ Ազիզյանի հարազատներին և գործընկերներին», - ասված է ՀԹԳՄ հաղորդագրությունում։
Հավելենք, որ թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որի որոշմամբ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-20:00-ը, Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ից, նույն վայրից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

