Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

Ներքաղաքական

«Իրավունք»-ի տեղի աղբյուրների համաձայն, Արարատի մարզը մարզպետ Սեդրակ Թեւոնյանի քթի տակ շարունակում է դե ֆակտո ղեկավարել ՔՊ-ական պատգամավոր ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը հանրությանն առավել հայտնի է «կոկորդիլոսագետ» մականունով։

Հիշեցնենք, որ երբ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետն էր, մարզպետի տեղակալ նշանակեց Արտավազդ Նազարեթյանին՝ իր կուրսընկերոջը։ Նրանք այնքան հարազատ էին իրար, որ մամուլում նույնիսկ գրում էին, թե Գարիկի բաջանաղն է Նազարեթյանը։ Հետո Գարիկ Սարգսյանը ստիպված եղած պարզաբանել․ «Իրար հետ սովորել ենք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների  ֆակուլտետում, ընկերներ ենք, հիմա նա իմ տեղակալն է։ Ոչ մի բաջանաղ չէ»։

Արդյունքում ֆեյք բաջանաղ դարձած Նազարեթյանը պաշտոնավարում է առ այսօր, ում միջոցով էլ, ըստ մեզ հասած լուրերի, արդեն պատգամավոր Գարիկ Սարգսյանը որոշակի կուռացիա է իրականացնում ինչպես մարզպետարանում, այնպես էլ մարզում։ Այս թեմայով մարզում կատակում են՝ «եթե այսպես շարունակվի Գարիկը կոկորդիլոսագետից վերածվելու է սեռիյ կարդինալի»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ