Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը խոցվել է Սև ծովում:
Մոտավորապես 3400 տոննա հեղուկացված բնական գազ տեղափոխող ուկրաինական գազատար GAS HUSKY-ն ոչնչացվել է Բուլղարիայի ափերից 100 կիլոմետր հեռավորության վրա: Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը Եգիպտոսից ուղևորվում էր դեպի Ռումինիայի Միդիա նավահանգիստ:
Նավապետի խոսքով՝ գազատարը հարձակման է ենթարկվել չորս անօդաչու թռչող սարքերի կողմից: Անձնակազմի բոլոր 19 անդամները փրկվել են:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

