ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսաստանը պատրաստվում է ոչնչացնել Կիևի կամուրջներն ու ողջ էներգետիկան Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028–ը Սկսվել է Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումը

Նյու Յորքի հայ համայնքի ջանքերով Մանհեթենի զբոսայգուց հեռացվել է Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը

«Նյու Յորքի հայ համայնքը հաջողությամբ համախմբվեց՝ հասնելու Մանհեթենում գտնվող «Բոուլինգ Գրին» զբոսայգուց Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշի հեռացմանը։

ANCA-ի (Ամերիկայի հայ դատի հանձնախումբ) դիմումներից հետո դրոշը նոյեմբերի 16-ին, հանվեց։ Այն բարձրացվել էր՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Շուշիի գրավման և դրան հաջորդած՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտման։

Մեր նամակին ի պատասխան՝ քաղաքապետի գրասենյակը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Քաղաքապետ Մամդանին հստակորեն արտահայտել է իր համերաշխությունը հայ համայնքի հետ։ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, նա վերահաստատեց հայ ժողովրդի՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ընդունեց Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման փաստը։ Սրանք պարտավորություններ են, որոնք մենք կիսում ենք, և շնորհակալ ենք հայ համայնքի հետ մեր հարաբերությունները շարունակ զարգացնելու հնարավորության համար»։

Սա հանրային նախաձեռնողականության և հայ-ամերիկյան համայնքի ուժի վառ դրսևորում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ