ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին
Ներքաղաքական«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հանդիպումը՝ Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության նախագահ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, միջազգային գործընթացներին, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրներին ու մարտահրավերներին առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են ստեղծված իրավիճակից բխող քաղաքական իրողություններին եւ դրանց հաղթահարման հնարավոր տարբերակներին։ Քաղաքական գործիչները կարեւորել են մի շարք առանցքային հարցերի շուրջ իրենց կուսակցությունների մոտեցումների համընկնումը։
Քննարկման արդյունքում ընդգծվել է կուսակցությունների փոխգործակցության զարգացման նպատակահարմարությունը, ինչպես նաեւ նախանշվել են հետագա քաղաքական համագործակցության հեռանկարները։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

