Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսաստանը պատրաստվում է ոչնչացնել Կիևի կամուրջներն ու ողջ էներգետիկան Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028–ը Սկսվել է Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումը «Իրավունք». ՔՊ–ն թևերի է բաժանվել «Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

Այո, ունեցել ենք ընթացիկ հաշվի պակասուրդի որոշակի խորացում. Ֆինանսների նախարար

Տնտեսություն

«Այս ընթացքում ընդդիմության բարձրացրած ամենաէական հարցը առևտրի և ընթացիկ հաշիվների պակասուրդների, դրանց ֆինանսավորման և արտաքին տնտեսական կայունության հարցն էր»,-ԱԺ-ում ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումների արդյունքները։

 

Նախարարը հայտարարեց, որ ընդդիմությոնը սատեղծում է «արտաքին անկայունությանը չվերաբերող, իրականությանը չհամապատասխանող պատկեր»։

 

«Ընթացիկ հաշիվը ներկայացնում է Հայաստանի և արտաքին աշխարհի միջև ապրանքների և ծառայությունների, զուտ եկամուտների և դրամական փոխանցումների հանրագումարը»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, թե ընթացիկ հաշվի պակասուրդը գնահատելու ժամանակ պետք է հասկանալ ոչ միայն դրա մեծությունը, այլև, թե ինչու է այն առաջանում, ինչպես է ֆինանսավորվում և ինչ տնտեսական արդյունք է ստեղծում

 

Նախարարի խոսքով՝ Հայաստանը ոչ միայն ֆինանսավորել է ընթացիկ հաշվի պակասուրդը, այլև միաժամանակ ավելացրելէ միջազգային պահուստները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի վերջին հասել են շուրջ 7.2 մլրդ դոլարի՝ «պատմականորեն ամենաբարձրին, և ավելի քան կրկնակի 2021 թ մակարդակից»՝ վստահեցնելով, որ այն տնտեսական կայունության և արտաքին ցնցումներին դիմակայելու կարևոր ցուցիչներից է։

 

Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Հայաստանը գրավիչ է դառնում միջազգային կապիտալի և մասնավոր ներդրումների համար։

 

 Վստահեցնելով, որ կառավարությունն ընթացիկ հաշվի պակասուրդը չեն փակել արտաքին արտարժութային պարտք վերցնելով՝ նախարարան ասաց, թե կառավարության պարտքում նվազեցրել են արտաքին և արտարժութային մասնաբաժինը և ներկայում այն կազմում է ՀՆԱ-ի 4.5 % -ը։

 

 «Այո ունեցել ենք ընթացիկ հաշվի պակասուրդի որոշակի խորացում, որը մանրամասը ներկայացնում ենք մեր հաշվետվություններում, բայց մանրամասը ներկայացնում ենք նաև դրա բնույթը»,- ասաց հովհաննիսյանը նշելով, որ այն միայն արտահանման կրճատում չէ, այլ տնտեսական բարձր ակտիվությունը և ներքին պահանջարկի աճը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ