⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսաստանը պատրաստվում է ոչնչացնել Կիևի կամուրջներն ու ողջ էներգետիկան Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028–ը Սկսվել է Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումը «Իրավունք». ՔՊ–ն թևերի է բաժանվել «Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը «Իրավունք». «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են

Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի

Առողջապահական

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնմանն առնչվող նախագծին, որով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում ներառել նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին: Ըստ այդմ՝ ամսական 10 800 դրամից 4400 դրամը կվճարի պետությունը, 4400 դրամը՝ գործատուն, իսկ 2000 դրամը կվճարի աշխատողը՝ քաղաքացին: Նախագիծն ընդունվեց 53 կողմ, 0 դեմ, 29 ձեռնպահ ձայներով:

 

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներում խստացումներ իրականացնելու նախագիծը, որով կնպաստեն երթևեկության կազմակերպմանը և խցանումների նվազեցմանը: Ըստ այդմ՝ առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար և այլ տուգանքներ: Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 28 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

 

Ազգային ժողովը ընդունեց նաև առողջության իրավունքի վերաբերյալ Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթի վավերացման նախագիծը: 2003-ին ՀՀ-ն ստորագրել և վավերացրել էր Եվրոպական սոցիալական խարտիան՝ մեկ հոդվածի վերապահումով․ դա 11-րդ հոդվածն էր, որը վերաբերում է մարդկանց առողջության իրավունքին։ Այժմ Հայաստանը վավերացնում է նաև այս հոդվածը: Նախագիծն ընդունվեց 53 կողմ, 1 դեմ, 27 ձեռնպահ ձայներով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ