TRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ Բայրամով
ՄիջազգայինՎաշինգտոնի և Երևանի միջև բանակցություններ են ընթանում հայկական տարածքով անցնող 42 կիլոմետրանոց հատվածի վերաբերյալ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ այս նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։
«Դա պայմանավորված է նրանով, որ մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Աշխատանքային խումբը կհամաձայնեցնի ինչպես տրանսպորտային երթուղու, այնպես էլ մալուխային նախագծի տեխնիկական պարամետրերը։ Ներկայումս Ադրբեջանն իր տարածքում ավարտին է հասցնում տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ մասնավորապես ճանապարհներին և երկաթուղիներին առնչվող աշխատանքները։ Այդ աշխատանքները լիովին կավարտվեն հաջորդ տարվա սկզբին»,- հայտարարել է նա։

