Կիևը պատրաստվում է էներգետիկ միջնադարին. օրական երկու ժամ լույսը կարող է նորմ դառնալ «Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի «Իրավունք». Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում «Ժողովուրդ». Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞ Պուտինը Սի Ցզինպինի և Թրամփի հետ իր առաջիկա եռակողմ հանդիպումից ակնկալում է «մեծ պոտենցիալ օգուտներ» ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գերգաղտնի կապի ցանցը խափանվել է Եվրոպան վատ լուրեր է սպասում Թրամփի և Սի Ցզինպինի հետ հանդիպումից, հայտնում է Axios Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող» «Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում

Պուտինը Սի Ցզինպինի և Թրամփի հետ իր առաջիկա եռակողմ հանդիպումից ակնկալում է «մեծ պոտենցիալ օգուտներ»

Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Չինաստանում ընթացող Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթախողովի Գործարար խորհրդում: ՌԴ նախագահնը ընդգծել է հետեւյալ հիմնական կետերը.

Սի Ցզինպինի և Թրամփի հետ իր առաջիկա եռակողմ հանդիպումից ակնկալում է «մեծ պոտենցիալ օգուտներ»։

Վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 10%-ով և շարունակում է աճել։

Ռուսաստանն ունի աշխարհում ամենացածր պետական ​​պարտքի մակարդակներից մեկը՝ մոտ 17%։

Ռուսաստանը անսասանորեն աշխարհի ամենամեծ տնտեսությունների շարքում է։

Ռուսաստանը գտնվում է համաշխարհային թվային փոխակերպման առաջնագծում, ռուսական շուկաները՝ տասը խոշորագույնների շարքում։

2027 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կներդրվի աննախադեպ, միասնական արտոնյալ ռեժիմ։

Ռուսաստանը դարձել է «աշխարհի ռեկորդակիր» իր դեմ կիրառված պատժիչ միջոցառումների քանակով, բայց այն հաջողությամբ հանձնել է փորձությունը։

ԵՄ-ն չի կարողացել հարմարվել ռուսական շուկայից և էժան ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելուն։ Այն կորցնում է իր դիրքերն ու ներուժը։

Համաշխարհային տնտեսական գերիշխանության նախկին գործիքները կորցրել են իրենց վախեցնող ազդեցությունը։

Նախկին գերիշխողները համարժեք չեն արձագանքում ավելի արդար համաշխարհային կարգի ի հայտ գալուն։

Պուտինը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա՝ 2035 թվականին ԱԽՏՀ-ում նախագահելու համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ