Կիևը պատրաստվում է էներգետիկ միջնադարին. օրական երկու ժամ լույսը կարող է նորմ դառնալ «Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի «Իրավունք». Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում «Ժողովուրդ». Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞ Պուտինը Սի Ցզինպինի և Թրամփի հետ իր առաջիկա եռակողմ հանդիպումից ակնկալում է «մեծ պոտենցիալ օգուտներ» ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գերգաղտնի կապի ցանցը խափանվել է Եվրոպան վատ լուրեր է սպասում Թրամփի և Սի Ցզինպինի հետ հանդիպումից, հայտնում է Axios Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող» «Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում

«Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա ելույթից հետո իրավիճակը թեժացավ, եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ՔՊ-ականները սկսեցին Վեհափառին ավազանի անունով դիմել: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ ֆրակցիան առաջիկայում հաճախակի է դարձնելու նման սադրիչ ելույթները՝ փորձելով ընդդիմադիրներին ներքաշել լեզվակռվի, «ռազբորկայի» մեջ: Չեն խուսափելու անգամ ուժի դիմելուց եւ բռունցքներին են ազատություն տալու, որովհետեւ նման մարտավարություն է ընտրել առաջնորդը: Երեկ եւս կարող էր բանը հասնել ծեծկռտուքի, սակայն ՔՊ-ի հաշվարկը չաշխատեց, եւ «ուժեղները» միասնաբար լքեցին դահլիճը։ Նպատակն այն է, որ նման աղմկոտ միջադեպերով վարկաբեկեն ընդդիմությանը։ Որովհետեւ հանրությունը շատ ավելի մեղադրում է ընդդիմադիրներին, քան վաղուց վարկաբեկված իշխանականներին»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ